Իսպանիայի առաջնության 7-րդ տուրի Մադրիդի «Ռեալի» հետ խաղում կատալոնական «Բարսելոնայի» առաջատար Լեոնել Մեսսին հերթական անգամ գոլի հեղինակ դարձավ տուգանային հարվածից: AS-ին տված հարցազրույցի ժամանակ Մեսսին խոսել է տուգանային հարվածներ կատարելու մասին:
«Մի օր ինձ ասացին, որ պետք է մեծ ուշադրություն դարձնեմ տուգանային հարվածների վրա: Այդ իսկ պատճառով ես եմ իրացնում դրանք: Մարզումներից հետո միշտ մնում և աշխատում եմ այդ ուղղությամբ», – հայտարարել է Մեսսին: