| Վիճակագրություն |
Առցանց են` 1 Հյուրեր` 1 Գրանցվածներ` 0 |
|
19:44 Ինիեստան չի մասնակցի Բելառուսի դեմ հանդիպմանը |
Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Վիսենտե դել Բոսկեն հայտարարել է, որ թիմի կիսապաշտպան Անդրես Ինիեստան բաց կթողնի ազգային հավաքականի առաջիկա հանդիպումը: Դել Բոսկեն կարծում է, որ Ինիեստան պետք է օպտիմալ մարզավիճակում լինի մինչ Ֆրանսիայի դեմ հանդիպումը:
«Ֆրանսիացիների հետ հաջորդ հանդիպումը, որը կկայանա մի քանի օրից, մեզ համար ավելի կարևոր է, այնպես որ մենք որոշեցինք խնայել վնասվածքից նոր վերականգնված Ինիեստային։
Իհարկե, Անդրեսը կարող է հանդես գալ երկու հանդիպումներում էլ, սակայն մենք չցանկացանք ռիսկի դիմել: Մենք ունենք ֆուտբոլիստներ, ովքեր կարող են համարժեք փոխարինող դառնալ Ինիեստային», ասել է Դել Բոսկեն։
Աղբյուրը` AS.com
Մեր նորություններին հետևեք նաև Facebook-ում` https://www.facebook.com/ArmBarcacom
|
|
Կատեգորիա: Մամուլի ասուլիսներ և հարցազրույցներ |
Դիտումներ: 653 |
Ավելացրեց: Մեսսի2013
|
|
|
|