Ինչպես հաղորդում է կատալոնական «Բարսելոնայի» պաշտոնական կայքը, թիմը բողոքարկել է կիսապաշտպան Սերխիո Բուսկեթսի որակազրկումը, ով կարմիր քարտ էր ստացել «Չեմպիոնների լիգայի» խմբային փուլի պորտուգալական «Բեֆիկայի» հետ հանդիպման ժամանակ:
ՈւԵՖԱ-ի կարգապահական կոմիտեն Բուսկեթսին որակազրկել էր 2 խաղով:
Եթե բողոքարկումը չբավարարվի, ապա «Բարսելոնայի» կիսապաշտպանը ստիպված կլինի բաց թողել «Սելթիկի» հետ Չեմպիոնների լիգայի առաջիկա երկու խաղերը:
Հիշեցնենք, որ նա հեռացվել էր խաղադաշտից «Բենֆիկայի» ավագ Մաքսի Պերեյրային հարվածելու համար: