- Եթե նա իրեն վիրավորված է զգում, ապա դա
նրանից է, որ ճշմարտությունը նրան ցավ է պատճառել ,- ահա այսպիսի պատասխան է
տվել Պեպեն կատալոնական «Բարսելոնայի» կիսապաշտպան Անդրես Ինիեստային:
Ինչպես հաղորդում է Sport.es իսպանական կայքը, Մադրիդի «Ռեալի» պորտուգալացի պաշտպան Պեպեն «Էլ Կլասսիկոյից» հետո հայտարարել էր, որ մրցակցի կազմում կան դերասանական տաղանդ ունեցող ֆուտբոլիստներ, ովքեր կարողանում են հիանալի կերպով ցուցադրել իրենց ունակությունը:
Եվրո 2012-ի լավագույն ֆուտբոլիստն էլ, իր հերթին, հայտարարել էր, որ Պեպեի խոսքերն անհիմն են և վիրավորական: