Իսպանիայի հավաքականի և «Բարսելոնայի» կիսապաշտպան Անդրես Ինիեստան հայտարարել է, որ կատալոնական ակումբի և Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստները լավ հարաբերություններ ունեն:
«Մենք թշնամաբար չենք վերաբերվում մեր ընկերների հետ: Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստներին հանդիպելիս մենք գրկախառնվում ենք: 2 թիմերի խաղացողներն էլ հարգում են միմյանց:
Եղել են ժամանակներ, երբ մեր հարաբերությունները լարված էին, բայց այլևս նման խնդիրներ չկան և դժվար թե առաջանան: Ազգային հավաքականում նույնպես հրաշալի մթնոլորտ է: Ես վիրավորված եմ Պեպեի խոսքերից, քանի
որ չեմ կարծում, թե իմ մեջ դերասանություն կա: Նույնը կարող եմ ասել նաև
իմ թիմակիցների մասին: Եթե ուշադրություն դարձնենք նույն Պեպեի
գործողություններին, ապա կարելի է շատ բան խոսել դրանց մասին: Սակայն մենք
արդեն գիտենք նրան:
Մեսսին և Ռոնալդուն շատ գոլեր են խփում և վճռում են մի շարք հանդիպումների ելքեր: Եթե վերցնենք զուտ ֆուտբոլային որակները, ապա աշխարհի լավագույն խաղացողը Մեսսին է»,-հայտարարել է Ինիեստան: