| Վիճակագրություն |
Առցանց են` 1 Հյուրեր` 1 Գրանցվածներ` 0 |
|
12:08 Պեդրո. «Ուրախ եմ, որ «Ռեալը» չկարողացավ կրճատել միավորների տարբերությունը» |
Ինչպես հաղորդում է AS.com-ը, Կատալոնական «Բարսելոնայի» հարձակվող Պեդրո Ռոդրիգեսը գտնում է, որ Իսպանիայի առաջնության 7-րդ տուրում կայացած Մադրիդի «Ռեալի» հետ խաղում իրենք հաղթելու մեծ հնարավորություններ ունեին:
«Հաղթելու մեծ հնարավորություններ ունեինք: Կարող էինք մեծացնել «Ռեալի» նկատմամբ առավելությունը: Ափսոս, որ մեզ չհաջողվեց դա անել:
Դժվար էր, բայց մենք ստեղծում էինք պահեր և վերահսկում էինք խաղի ընթացքը: Մրցավարությունը նորմալ էր, հնարավոր է, որ եղան ինչ-որ թերություններ , բայց դրանք չազդեցին խաղի վրա:
Մենք 8 միավորի առավելություն ունենք «Ռեալի» նկատմամբ և ուրախ ենք, որ նրանց չհաջողվեց կրճատել այդ տարբերությունը»,- հայտարարել է Պեդրոն:
Աղբյուրը` AS.com
Մեր նորություններին հետևեք նաև Facebook-ում` https://www.facebook.com/ArmBarcacom
|
|
Կատեգորիա: Մամուլի ասուլիսներ և հարցազրույցներ |
Դիտումներ: 673 |
Ավելացրեց: Մեսսի2013
|
|
|
|