| Վիճակագրություն |
Առցանց են` 1 Հյուրեր` 1 Գրանցվածներ` 0 |
|
12:03 Վիլանովան խաղից հետո |
Կատալոնական «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Տիտո Վիլանովան կիսվել է Իսպանիայի առաջնության 7-րդ տուրում կայացած Մադրիդի «Ռեալի» հետ խաղից իր տպավորություններով:
«Գոհ եմ ֆուտբոլիստներիցս: Մենք առավելություն ունեինք ողջ հանդիպման ընթացքում և պարտավոր էինք հաղթեինք: Առաջ երբեք չէի խոսել Ժոզե Մոուրինյոյի հետ, բայց այսօր մենք շփվեցինք: Նրան ասացի, որ սա մեծ խաղ էր:
Լեո Մեսսին և Կրիշտիանու Ռոնալդուն ֆանտաստիկ խաղացողներ են, ովքեր միաժամանակ են հանդես գալիս: Ուրախ եմ, որ մարզում եմ նրանցից մեկին:
Ինչ վերաբերում է Պեպեին, ով հայտարարել էր, թե իմ խաղացողները սիմուլյացիայի են դիմում, մենք կարող ենք հատուկ տեսանյութ պատրաստել նրա համար մեր ֆուտբոլիստների ոտքերի կապտուկներով և արյունազեղումներով»,-Վիլանովայի խոսքերն է մեջբերում Marca-ն:
Աղբյուրը` Marca.com
Մեր նորություններին հետևեք նաև Facebook-ում` https://www.facebook.com/ArmBarcacom
|
|
Կատեգորիա: Մամուլի ասուլիսներ և հարցազրույցներ |
Դիտումներ: 809 |
Ավելացրեց: Մեսսի2013
|
|
|
|