Կատալոնական «Բարսելոնայի» մաեստրո-կիսապաշտպան Չավի Հերնանդեսը խոսել է առաջիկա հանդիպման և թիմի հաջողությունների մասին: Չավին նշել է, որ ինչքան էլ «Բարսելոնան» լավ մարզավիճակում լինի, չի թերագնահատելու Մադրիդի «Ռեալին»:
«Մենք լավ հնարավորություն ունենք 11 միավորով առաջ անցնել Մադրիդի «Ռեալից»: Մենք չենք բավարարվելու մեր ունեցածով, որովհետև դեռ առաջնության սկզմբնամասն է:
Այս հանդիպումն ունի կարևոր նշանակություն բոլոր առումներով: Խաղարկվելու է ընդհամենը 3 միավոր և այդ միավորները օդի պես պետք են մեր հակառակորդներին:
Ամեն մի սխալի համար մենք պատասխան ենք տալիս: Անցյալ տարի մենք նույնպես առաջնության ֆավորիտներն էինք, սակայն պարտվեցինք և բավարարվեցինք երկրորդ տեղով: Այս անգամ կփորձենք ավելացնել: Մեր փիլիսոփայությունը նույնն է. Առաջ քաշվել և վայելել ֆուտբոլը:
Ինձ համար Տիտո Վիլանովան անչափ ուժեղ մարզիչ է: Նրա հրահանգները շատ պարզ և հասկանալի են: Նա հիանալի է աշխատում:
Մենք շոկի մեջ էինք, երբ տեսանք Պույոլի վնասվածքը: Դա ծանր հարված էր ամբողջ թիմի համար: Այժմ մեր մյուս կենտրոնական պաշտպանը` Խերարդ Պիկեն օր ու գիշեր աշխատում է իր վրա: Հնարավոր է, որ նա վերականգնվի մինչ «Էլ Կլասսիկոն»,-եզրափակել է Չավին: