Կատալոնական «Բարսելոնայի» բրազիլացի էքս-հարձակվող Ռիվալդոն ժամանել է Կատալոնիա, որպեսզի ներկա գտնվի առաջիկա «Էլ Կլասսիկոյին»: Բրազիլացի ֆուտբոլիստը, ով մինչ այժմ պրոֆեսիոնալ ֆուտբոլ է խաղում, գովել է գլխավոր մարզիչ Տիտո Վիլանովային և խոսել թիմի առաջընթացի մասին:
«Տիտոն շատ լավ մասնագետ է: Ուրախ եմ, որ Պեպին փոխարինեց Տիտոն: Նա լավ շանսեր ունի ձևավորվելու որպես գլխավոր մարզիչ: Կարծում եմ, որ նրա մոտ ամեն ինչ լավ կստացվի:
Շատ եմ սիրում Մեսսիին: Ինձ դուր են գալիս այն ֆուտբոլիստները, ովքեր համեստ են և պարզ: Նա լավ մարդ է և ունի բնավորության հիանալի գծեր:
«Սյուդադ Էսպորտիվա»-ն շատ է փոխվել: Իմ ժամանակներում այստեղ այսպիսի հարմարություններ չկային: Անչափ լավ է, որ այսպիսի կառույցներ կան:
Առաջիկայում «Բարսելոնային» սպասվում է մեծ և դժվար հանդիպում: Մենք չգիտենք, թե ինչ հաշիվ կգրանցվի: «Ռեալ Մադրիդը» շատ լավ թիմ է և գիտի, թե ինչպես հաղթել «Կամպ Նոու» մարզադաշտում: Հաջողություն եմ մաղթում «Բարսելոնային»,-եզրափակել է Ռիվալդոն: