| Վիճակագրություն |
Առցանց են` 1 Հյուրեր` 1 Գրանցվածներ` 0 |
|
14:58 Կրուիֆֆ. «Այս անգամ «Ռեալը» լուրջ վտանգի առջև է կանգնած» |
Կատալոնական «Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստ և գլխավոր մարզիչ Յոհան Կրուիֆֆը կարծիք է հայտնել հոկտեմբերի 7-ին կայանալիք Իսպանիայի առաջնության 7-րդ տուրի «Բարսելոնա» – «Ռեալ» հանդիպման մասին:
«Դժվար է ինչ-որ կանխատեսումներ անել: Այդուհանդերձ, ես կարծում եմ, որ այս անգամ «Ռեալը» լուրջ վտանգի առջև է կանգնած:
Մադրիդցիները շատ են հետ մնացել «Բարսելոնայից», և Կլասիկոյում պարտությունը մեծագույն հարված կլինի նրանց համար:
Եթե «Ռեալը» պարտվի, ապա Մոուրինյոն հասարակության ծանր ճնշման տակ կհայտնվի, ինչը շատ խնդիրներ կառաջացնի: Ամեն ինչ պարզ կդառնա կիրակի օրը»,- հայտարարել է Կրուիֆֆը:
Աղբյուրը` Goal.com
|
|
Կատեգորիա: Մամուլի ասուլիսներ և հարցազրույցներ |
Դիտումներ: 856 |
Ավելացրեց: Մեսսի2013
|
|
|
|