| Վիճակագրություն |
Առցանց են` 1 Հյուրեր` 1 Գրանցվածներ` 0 |
|
23:37 Ֆիգու. «Ռոնալդուն արժանի է «Ոսկե Գնդակ»-ին» |
Իտալական «Ինտերի» սպորտային տնօրեն Լուիշ Ֆիգուն համեմատել է Լեոնել Մեսսիին և Քրիստիանո Ռոնալդուին և խոսել է Իսպանիայի առաջնության աղյուսակի մասին:
«Դժվար է ընտրել լավագույններին: Կարծում եմ, որ այս տարի հայրենակիցս` Ռոնալդուն ավելի է արժանի «Ոսկե Գնդակ» մրցանակին, չէ որ նա հաղթեց նախորդ առաջնությունում:
Չգիտեմ, թե ինչու նա երջանիկ չէ Մադրիդի «Ռեալում»: Ընդհանրապես չեմ սիրում քիթս մտցնել ուրիշի գործերի մեջ: Կան կարծիքներ, որ ես կարող եմ լինել Մադրիդի «Ռեալի» սպորտային տնօրենը: Դա ուղղակի ասեկոսե է, որը հորինվել է ԶԼՄ-ների կողմից:
8 միավորի տարբերությունն այդքան էլ շատ չէ: Իսպանիայի առաջնությունը դեռ նոր է մեկնարկել և հավանականությունը ոչ մեծ է, ոչ էլ փոքր»,- հայտարարել է Լուիշ Ֆիգուն:
|
|
Կատեգորիա: Մամուլի ասուլիսներ և հարցազրույցներ |
Դիտումներ: 676 |
Ավելացրեց: Իբրա-Կադաբրա
|
|
|
|