YouTube-ում տարածվել է Need for Speed համակարգչային խաղի 2010 թվականի գովազդային հոլովակը, որում նկարահանվել է կատալոնական «Բարսելոնայի» ֆուտբոլիստ Դավիդ Վիլյան։
«Բարսելոնայի» ղեկավարությունը թույլ չէր տվել, որպեսզի գովազդային հոլովակը դուրս գա եթեր , քանի որ գտել էր, որ հոլովակում շոշափված թեման վատ օրինակ կարող էր ծառայել թիմի երկրպագուների և առհասարակ` երեխաների համար։