Կատալոնական «Բարսելոնայի» պաշտպան Կարլես Պույոլը, ով Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 2-րդ տուրի «Բենֆիկայի» հետ խաղի ժամանակ վնասել էր ձախ ձեռքի արմունկը, շնորհակալություն է հայտնել երկրպագուներին աջակցության համար:
«Այսօր լավ օր է, արևը կրկին շողում է: Շնորհակալություն հաղորդագրությունների համար: Շուտով կվերադառնամ», – գրել է Պույոլը Twitter-ի իր էջում:
Նշենք, որ բժիշկների կանխատեսմամբ՝ կատալոնացիների ավագը ստիպված կլինի բաց թողնել 8 շաբաթ:
|