Չեմպիոնների լիգայի G խմբի երկրորդ տուրի «Բենֆիկա» - «Բարսելոնա» հանդիպման երկրորդ խաղակեսի միջնամասում ծանր վնասվածք ստացավ կատալոնական թիմի կենտրոնական պաշտպան Կարլես Պույոլը: Ֆուտբոլիստը անհարմար վայր ընկավ խոտածածկին և ոլորեց ձեռքը:
Բժիշկների նախնական բուժզննման արդյունքում հայտնի է դարձել, որ Պույոլը դուրս է գցել իր ձեռքը, սակայն չի կոտրել այն: Ապաքինման համար Պույոլից կպահանջվի մոտ 2 ամիս: