Սեպտեմբերի 30-ին «Չկա արդարացում» գրքի հեղինակը ելույթով հանդես է եկել կատալոնական «Բարսելոնայի» պատանեկան թիմերի և «Բարսելոնա» Բ-ի ֆուտբոլիստների համար:
26 ամյա Կայլ Մեյնարդը ի ծնե հաշմանդամ է, ով կարողացել է դառնալ մարզիկ: Առանց ձեռքերի և ոտքերի երիտասարդը քարոզում էր լինել ուրախ, առողջ և ապրել առանց արդարացումներ փնտրելու:
«Չկա արդարացում: Բոլորս էլ արդարացման ինչ-որ պատճառներ ենք ունենում: Նույնիսկ Լեո Մեսսին և ես, սակայն այս կյանքում կարևորը երջանիկ լինելն է: Մենք չպետք է թողնենք, որ նեղությունը վերցնի և ջնջի մեր ցանկություններն ու երջանկությունները»,- հայտարարել է Մեյնարդը:
Անձնական մոտիվներ
«Ժամանակ առ ժամանակ մեր էմոցիաները մեզ կուրացնում են: Բոլորս էլ ունենք վախ, սակայն ոչ բոլորին է հայտնի, որ այդ վախը կարող է չքանալ: Ես իմ կյանքում նույնպես ունեցել եմ դժվար պահեր: Պահ է եղել, երբ ցանկացել եմ վերջ տալ կյանքիս ինքնասպանությամբ: Սակայն ես հասկացա, որ կյանքը մեկ անգամ է տրվում և սկսեցի ուրախ ապրել:
Մենք պետք է մեզ հարց տանք և հասկանանք, թե ինչու ենք այստեղ, ինչու ենք ապրում և ինչ ենք անելու: Ճիշտ հասկացողությունը աենամեծ ուժն է մարդու մեջ»,-եզրափակել է 26 ամյա մարզիկը:
Աղբյուրը` FCBarcelona.com
|