13:58 Իբրահիմովիչ. «Եկել է ժամանակը, որ այլևս Մեսսին չստանա «Ոսկե գնդակը»» |
Ֆրանսիական «ՊՍԺ»-ի շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը, ով հանդես է եկել նաև կատալոնական «Բարսելոնայում», ցանկություն է հայտնել, որ այս տարի «Ոսկե գնդակը» չստանա արգենտինացի Լեո Մեսսին:
«Անհատական ծրագրով Մեսսին շատ գոլեր է խփել, սակայն իր թիմը չստացավ շատ մրցանակներ: Նա արդեն 3 անգամ նվաճել է այդ մրցանակը և եթե այդպես շարունակվի, ապա մնացածի համար դժվար կլինի: Կարծում եմ, որ եկել է ժամանակը, որ այդ մրցանակը ստանա մեկ այլ ֆուտբոլիստ»,- ասել է շվեդ հարձակվողը:
|
Կատեգորիա: Նորություններ |
Դիտումներ: 869 |
Ավելացրեց: Արթուր
|
|