Գլխավոր էջ » 2012»Հոկտեմբեր»2 » Մեսսի. «Կարևորում եմ լավ մարդ, քան աշխարհի լավագույն խաղացող լինելը»
00:37
Մեսսի. «Կարևորում եմ լավ մարդ, քան աշխարհի լավագույն խաղացող լինելը»
El País-ին տված հարցազրույցում արգենտինացի հարձակվող Լեոնել Մեսսին խոսել է իր կարիերայի, թիմի առաջընթացի և հակառակորդ թիմերի մասին: Մեսսին հայտարարել է, որ ավելի լավ է լինել լավ մարդ, քան լավ ֆուտբոլիստ:
«Ես նախընտրում եմ լինել լավ մարդ, քան լավ ֆուտբոլիստ: Այժմ ինձ այդ հարցն ավելի է անհանգստացնում, քան ֆուտբոլային կյանքի բազում հարցերը: Ի վերջո կարիերայիս ավարտելից հետո ինձ պետք է հարց տամ և պատասխանեմ, թե արդյոք ես լավ մարդ եմ եղել անցած տարիների ընթացքում: Նախընտրում եմ ընկերություն անել թիմակիցներիս հետ: Գոլի հեղինակի անունը ավելի վառ է հիշվում այն ժամանակ, երբ վերջինս ունենում է մարդկային և դրական հատկանիշներ:
Շնորհակալ եմ «Բարսելոնայից» անցկացրած տարիներիս համար: Ձգտում եմ գերազանցել ինքս ինձ: Պարտական եմ և շնորհակալ: Մրցանակ ստանալը միշտ էլ լավ է: Ես շնորհակալ եմ իմ մրցանակների և գավաթների համար: Ինձ ամենից շատ անհանգստացնում է այն, որ մարդիկ անընդհատ հարցնում են, թե ով է ավելի լավը: Չավին, թե՞ Ինիեստան: Իմ բախտը բերել է, որ հայտնվել եմ կատալոնիայում: Այստեղ խաղում են լավագույն ֆուտբոլիստները:
Ես բնավորությամբ շատ հանգիստ մարդ եմ: Ինձ բարկացնում է միայն պարտությունը: Ֆուտբոլից դուրս` աղքատությունը: Աշխարհում աղքատությունը շատացել է: Շատ եմ ցավում: Ամիսներ անց կծնվի իմ երեխան և ես ևս մեկ պարտականություն կունենամ, բացի ֆուտբոլից: Ես աշխատում եմ Unicef ընկերության, հիվանդանոցների և դպրոցների հետ: Ուրախ եմ, որ կարողանում եմ օգնել»,-հայտարարել է Մեսսին: Աղբյուրը` FCBarcelona.com