Բուսկեթսն իր 200-րդ հանդիպումն անցկացրեց «Բարսայի» կազմում
Կատալոնական «Բարսելոնայի» երիտասարդ կիսապաշտպան Սերխիո Բուսկեթսը Իսպանիայի առաջնության 6-րդ տուրի «Սևիլյայի» հետ խաղում անցկացրեց իր հոբելյանական` 200-րդ հանդիպումը:
«Ամեն ինչ հիանալի է: Ես երիտասարդ եմ և արդեն ունեմ նման արդյունք: Ավելին եմ ուզում: Ցանկանում եմ հաղթել», – հայտարարել է Բուսկեթսը: