Կատալոնական «Բարսելոնայի» պաշտպան Դանի Ալվեշը չի բացառում, որ օրերից մի օր կարող է դառնալ «ՊՍԺ»-ի ֆուտբոլիստ:
«ՊՍԺ»-ն նոր նախագիծ է մշակում՝ ձեռք բերելով բարձրակարգ ֆուտբոլիստների: Անցած տարի իմ գործակալը բանակցում էր նրանց հետ, բայց ես վերջ տվեցի բոլոր խոսակցություններին:
Սակայն ես չեմ փակել «ՊՍԺ»-ի բոլոր ճանապարհները: Իսկ «Բարսելոնան» ցանկանում է ազատվել ինձանից»,-ասել է բրազիլացի եզրային պաշտպանը: