| Վիճակագրություն |
Առցանց են` 1 Հյուրեր` 1 Գրանցվածներ` 0 |
|
19:58 Միտչել Գոնսալես. ««Սևիլյան» կարող է հաղթել ցանկացած մրցակցի» |
Իսպանական «Սևիլյայի» գլխավոր մարզիչ Խոսե Միտչել Գոնսալեսը հայտարարել է, որ Իսպանիայի առաջնության 6-րդ տուրի՝ «Բարսելոնայի» դեմ հանդիպումը բարդ է լինելու իր թիմի համար:
«Չի բացառվում, որ մենք հաղթանակ տանենք «Բարսելոնայի» դեմ խաղում: Դրան հասնելու համար մենք պետք է գերազանց խաղանք:
Ես և իմ ֆուտբոլիստները համոզված ենք, որ մեր ակումբը կարող է հաղթել ցանկացած մրցակցի: Այնուամեյանիվ, պետք է նշեմ, որ «Բարսելոնայի» դեմ հարկավոր է ավելի լավ խաղ ցուցադրել, քան «Ռեալ Մադրիդի»:
Միգուցե այդ թիմերը ներկայումս չեն գտնվում լավագույն մարզավիճակում, սակայն մենք լավ մարզավիճակում ենք ու ուզում ենք նույն ոգով առաջ ընթանալ»,- ասել է Միտչել Գոնսալեսը:
|
|
Կատեգորիա: Մամուլի ասուլիսներ և հարցազրույցներ |
Դիտումներ: 552 |
Ավելացրեց: Մեսսի2013
|
|
|
|