Վիճակագրություն |
Առցանց են` 3 Հյուրեր` 3 Գրանցվածներ` 0 |
|
19:29 Վիլանովա. ««Սանչես Պիսխուան»-ում ապրել եմ կյանքիս ամենատհաճ 15 րոպեները» |
Կատալոնական «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Տիտո Վիլանովան խոսել է Իսպանիայի առաջնության 6-րդ տուրի «Սևիլյայի» հետ կայանալիք հանդիպման մասին:
««Սանչես Պիսխուան» մարզադաշտում իսկապես շատ բարդ է խաղալ: Ժամանակին այստեղ եմ ապրել կյանքիս ամենատհաճ 15 րոպեները:
Այժմ «Սևիլյան» հրաշալի մարզավիճակում է և առաջնությունում ամենաքիչն է գոլ բաց թողնում: Մեզ իսկապես հեշտ չի լինի:
Հակառակորդի ֆուտբոլիստներից կարող եմ առանձնացնել Նավասին, Սիսինյոյին և Նեգրեդոյին: Նրանք շատ վտանգավոր են լինելու:
Հանդիպումներ եղան, որոնք մենք բարձր մակարդակի վրա անցկացրինք, սակայն եղան նաև խաղեր, որոնք շատ դժվարությամբ տրվեցին: Մենք դեռ պատրաստ չենք հարյուր տոկոսով:
Թիմի մարտավարությունը Մեսսիով պայմանավորված չէ: Թեև, անկասկած, մենք անում ենք հնարավոր ամեն ինչ, որպեսզի նա իրեն հարմար զգա և կարողանա գոլեր խփել, օգուտ բերել թիմին: Հույսս դնում եմ նաև Ալեքսիսի վրա», – հայտարարել է Տիտո Վիլանովան:
Աղբյուրը` Marca.com
|
Կատեգորիա: Մամուլի ասուլիսներ և հարցազրույցներ |
Դիտումներ: 847 |
Ավելացրեց: Մեսսի2013
|
|
|
|