«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Դավիդ Սիլվան հայտարարել է, որ չի պատրաստվում հանուն «Ռեալի» կամ «Բարսայի» լքել իր ներկայիս ակումբը:
«Ես երկարաձգել եմ պայմանագրիս ժամկետը, քանի որ ես այստեղ ինձ լավ եմ զգում: Հուսով եմ առաջընթաց կապրեմ իմ կարիերայում: Մտածում եմ այն մասին, թե ինչպես հաճույք ստանամ ֆուտբոլից: Իմ պայմանագրում չկա այնպիսի կետ, որտեղ նշված է, որ ես կարող եմ տեղափոխվել «Ռեալ» կամ «Բարսա»,-ասել է իսպանացի կիսապաշտպանը:
|