Կատալոնական «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լեոնել Մեսսին երրորդ անգամ անընդմեջ ճանաչվել է Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստ` ըստ ֆրանսիական Onze Mondial ամսագրի: Այս մրցանակը շնորհվում է ֆուտբոլիստներին սկսած 1976թվականից:
Լեո Մեսսին հավաքել է քվեարկողների ձայների 47,45 %-ը՝ առաջ անցնելով պորտուգալացի հարձակվող Քրիստիանո Ռոնալդուից (27,95%) և Ռադամել Ֆալկաոյից (6,1 %): Նրանց հաջորդում են Քարիմ Բենզեման, Չավի Հերնանդեսը և Մեսութ Օզիլը:
Մրցանակը Մեսսիին տրվել է 2011/12 մրցաշրջանի արդյունքներով ` 69 խաղում դարնալով 82 գնդակի հեղինակ: Արգենտինացին լավագույնն էր ճանաչվել նաև 2009 և 2011թթ.-ին, իսկ 2010թ.-ին ամսագիրը պաշտոնապես մրցանակ չէր շնորհել:
Նշենք, որ անցյալում երեք անգամ այս մրցանակին արժանացել էին լեգենդար ֆրանսիացիներ Միշել Պլատինին և Զինեդին Զիդանը: