| Վիճակագրություն |
Առցանց են` 1 Հյուրեր` 1 Գրանցվածներ` 0 |
|
23:01 Չավի. «Աբիդալը կարող է վերադառնալ նոյեմբերին» |
Կատալոնական «Բարսելոնայի» մաեստրո-կիսապաշպան Չավի Հերնանդեսը հայտարարել է, որ թիմի ֆրանսիացի եզրային պաշպան Էրիկ Աբիդալը կարող է վերսկսել իր կարիերան այս տարվա նոյեմբերին: Հիշեցնենք, որ ֆուտբոլիստը ենթարկվել էր լյարդի փոխպատվաստման:
«Աբիդալը ֆանտաստիկ ֆուտբոլիստ է: Նա ոչ միայն պրոֆեսիոնալ է ֆուտբոլում, այլ նաև առօրյա կյանքում:
Աբիդալն առավոտից երեկո մարզադալիճում է: Չեմ երաշխավորում, որ նա կվերադառնա նոյեմբերին, բայց դա պետք է որ տեղի ունենա նոյեմբերից դեկտեմբեր ընկած ժամանակահատվածում:
Մասկերանոն նույնպես արժանի է ընդօրինակման: Նա առաջատար է մարզադաշտում և նրա սահմաններից դուրս:
Ուզում եմ նշել նաև Պինտոյին: Մի խոսքով՝ մեր հանդերձարանում յուրօրինակ մթնոլորտ է տիրում»,- հայտարարել է Չավին:
Աղբյուրը` Goal.com
|
|
Կատեգորիա: Մամուլի ասուլիսներ և հարցազրույցներ |
Դիտումներ: 702 |
Ավելացրեց: Մեսսի2013
|
|
|
|