Չավի Հերնանդեսը ստացել է կատալոնական «Բարսելոնայի» ֆուտբոլիստների ասոցիացիայի «Արդար խաղի» մրցանակը։
Մրցանակը տրվել է 2011/12 մրցաշրջանում ցուցադրած արդար խաղի համար։ Մրցանակակրի անունը որոշվել է թիմի և լրատվամիջոցների ներկայացուցիչների կողմից: Չավիի անունը հայտնի էր դարձել երեկ երեկոյան` «Կամպ Նոու»-ում տեղի ունեցած նիստի ժամանակ:
Թեկնածուների ցուցակում ընդգրկված էին Էրիկ Աբիդալը, Անդրես Ինիեստան, Լեոնել Մեսսին, Պեդրո Ռոդրիգեսը և Կարլես Պույոլը։