Բրազիլացի տաղանդավոր ֆուտբոլիստ Նեյմարը Հարավային Ամերիկայի Սուպերգավաթում հաղթանակ տոնելուց և գոլի հեղինակ դառնալուց հետո խոսել է վերջերս ասեկոսեի մասին, որը վերջինիս ուղարկում էր կատալոնական «Բարսելոնա»:
«Սանթոսի» հարձակվողը ժխտել է այդ փաստը, նշելով, որ այդպիսի հարցերին կարող է պատասխանել իր գործակալը:
«Ես ոչինչ չգիտեմ։ Հարցրեք իմ գործակալին։ Պայմանագիրս ավարտվում է 2014 թվականին: Մինչ այդ ես «Սանթոսի» ֆուտբոլիստ եմ»,-հայտարարել է Նեյմարը: