| Վիճակագրություն |
Առցանց են` 1 Հյուրեր` 1 Գրանցվածներ` 0 |
|
17:52 Կեյտա. «Չավին պետք է ստանա «Ոսկե Գնդակը»» |
Կատալոնական «Բարսելոնայի» նախկին կիսապաշտպան Սեյդու Կեյտան հայտարարել է, որ «Ոսկե գնդակի» արժանի ֆուտբոլիստը Իսպանիայի հավաքականի կիսապաշտպան Չավի Հերնանդեսն է:
«Չավին հիանալի ֆուտբոլիստ է: Նա իր բարձրակարգ խաղով ապացուցում է դա: Իր կարիերայի ընթացքում բազում տիտղոսներ նվաճած Չավին արժանի է «Ոսկե Գնդակին»:
Սակայն մրցանակը չստանալու դեպքում նրա կարիերայում ոչինչ չի փոխվի: Չավին վաղուց «Բարսելոնայի» կազմում է և հիանալի կլիներ, եթե նա իր կարիերան ավարտեր հենց «Բարսելոնայում»:
Թիմը հոյակապ է սկսել մրցաշրջանը: Դրանում ոչ մի զարմանալի բան չկա: «Ռեալի» մեկնարկային
անհաջողություններն էլ ոչինչ չեն նշանակում: Եթե համեմատենք անցած տարվա և այս
մրցաշրջանում «Բարսելոնայի» խաղը, ապա ոչ մի փոփոխություն չեմ տեսնում»,-եզրափակել է Կեյտան:
Աղբյուրը` Goal.com
|
|
Կատեգորիա: Մամուլի ասուլիսներ և հարցազրույցներ |
Դիտումներ: 741 |
Ավելացրեց: Մեսսի2013
|
|
|
|