Կատալոնական «Բարսելոնայի» երիտասարդ կիսապաշտպան Տիագո Ալկանտարան խոսել է թիմի մեկնարկի և իր խաղամակարդակի մասին:
«Լավ ենք մեկնարկել: Արդեն վեցից ավելի հանդիպումում հաղթանակ ենք տոնել: Այսպիսի մեկնարկի մասին չէինք էլ կարող մտածել: Զարմանում եմ, թե ինչու են մարդիկ մեր հանդեպ թերհավատորեն տրամադրված:
Այժմ մենք գտնվում ենք նույն մակարդակի վրա: Ցանկանում ենք ավելացնել և ստանալ լավ արդյունք:
Ես գտնվում եմ օպտիմալ մարզավիճակում: Կիսապաշտպանական գոտում մենք շատ լավ ֆուտբոլիստներ ունենք: Մրցացկությունը միշտ էլ օգնում է ֆուտբոլիստին զարգանալ ավելի արագ»,-եզրափակել է Տիագոն: