«Սևիլյային» հաղթելու դեպքում կատալոնական «Բարսելոնան» կգրանցի թիմի պատմության մեջ լավագույն մեկնարկներից մեկը: Այդպիսի մեկնարկ թիմը ունեցել է 2009/10, 1997/98, 1990/91 և 1929/30 մրցաշրջաններում:
Տիտո Վիլյանովան, ով անցյալ մրցաշրջանների ընթացքում Պեպ Գվարդիոլայի ստվերի տակ էր, կարողացել է թիմին տրամադրել հաղթանակների շքերթի: «Ռեալ Սոսյեդադին» (5-1), «Օսասունային» (1-2), «Վալենսիային» (1-0), «Խետաֆեին» (1 - 4) և «Գրանադային» (2-0) հաղթելուց հետո «Բարսելոնան» վաստակել է 15 միավոր և վստահորեն գլխավորում է Իսպանիայի առաջնության աղյուսակը:
99 միավոր
Լավագույն ցուցանիշը, որը ցուցադրել է կատալոնական «Բարսելոնան» Պեպ Գվարդիոլայի օրոք, եղել է 99 միավորը առաջնությունում:
2009/10 մրցաշրջանում «Բարսելոնան» մեկնարկել և հաղթել է «Սպորտինգ Խիխոնի», «Խետաֆեի», «Ատլետիկո Մադրիդի», «Ռասինգի» «Մալագայի» և «Ալմերիայի» դեմ խաղերում: Մրցաշրջանի 7-րդ տուրում ոչ-ոքի խաղալով «Վալենսիայի» դեմ` «Բարսելոնան» եզրափակեց մրցաշրջանը 99 միավորով:
Վան Գալի հաղթարշավը
15 տարի առաջ Վան Գալի «Բարսելոնան» մրցաշրջանը մեկնարկել է նույնպես 6 հաղթանակով: Վան Գալի թիմը հաղթել է «Ռեալ Սոսյեդադին» (3-0), «Վալենսիային» (0-3), «Դեպորտիվոյին» (2-1), «Սպորտինգին» ( 1-4), «Տեներիֆեին» (3-2) և «Մալյորկային» (0-1): Արդյունքում «Բարսան» դարձավ Իսպանիայի չեմպիոն:
Դրիմ թիմի հաղթանակները
90-ականներին Յոհան Կրուիֆֆի գլխավորությամբ «Բարսելոնան» հաղթել է «Էսպանյոլին» (0-1), «Վալենսիային» (3-1), «Ռեալ Բետիսին» (2-3), «Վալյադոլիդին» (1-0), «Տեներիֆեին» (0-1) և «Ատլետիկ Բիլբաոյին» (4-1):
Նվաճումներ. 83 տարի առաջ
1929/30 մրցաշրջանում «Բարսայի» զոհերը եղան «Ռեալ Սոսյեդադը» (3-0), «Արենաս դե Գյոտտոն» (1-3), «Եվրոպան»
(2-1), «Ռասինգը» (5-0), «Ռեալ Յունյոնը» (1-3) և «Ատլետիկո Մադրիդը» ( 4-2):
Աղբյուրը` FCBarcelona.com
|