«Լոս Անջելես Լեյքերսի» առաջատար Կոբի Բրայանտը, ով ժամանել է Եվրոպա` գովազդային հոլովակում նկարահանվելու, դեմ չէ փոխարինել կատալոնական «Բարսելոնայի» առաջատար Լեոնել Մեսսիին:
«Հետաքրքիր կլիներ, եթե ես Մեսսիի փոխարեն մեկ շաբաթ «Բարսելոնայում» անցկացնեի, իսկ Մեսսին իմ փոխարեն մեր թիմում բասկետբոլ խաղար: Ինչպե՞ս կլինի գովազդը... Մեսսին, ֆուտբոլ կխաղա, ես էլ բասկետբոլ»,-ասել է Կոբին:
Հիշեցնենք, որ Կոբին 2011թ. Բարսելոնա կատարած այցի ժամանակ կատալոնացիների հետ մեկ մարզում է անցկացրել:
|