Վիճակագրություն |
Առցանց են` 1 Հյուրեր` 1 Գրանցվածներ` 0 |
|
14:20 Ալվեշ. ««Գրանադայի» դարպասապահը հիանալի էր գործում» |
Իսպանիայի առաջնության 5-րդ տուրի շրջանակներում կայացած «Բարսելոնա» - «Գրանադա» հանդիպումից հետո լրագրողների հարցերին է պատասխանել նաև բրազիլացի եզրային պաշտպան Դանի Ալվեշը:
«Բոլոր հանդիպումներն էլ կարևոր են մեզ համար: Այս հանդիպումը մեզ համար դժվար ստացվեց: Մենք պարտավոր էինք ևս 3 միավոր վաստակել, չէ որ հանդես էինք գալիս «Կամպ Նոու»-ում:
Չէի ասի, որ մենք վատ էինք գործում: Հակառակորդը ուժեղ էր և չարժեր խաղից առաջ նրան թերագնահատել: Մեզ չպետք է հետաքրքրի այլ հանդիպումների հաշիվները, մեզանից պահանջվում էր վաստակել հերթական 3 միավորը:
Ցանկանում եմ խոսել մրցակցի դարպասապահի խաղի մասին: Նա հիանալի էր գործում: Շնորհակալություն լավ խաղի համար»,-եզրափակել է Դանի Ալվեշը:
Աղբյուրը` FCBarcelona.com
|
Կատեգորիա: Մամուլի ասուլիսներ և հարցազրույցներ |
Դիտումներ: 642 |
Ավելացրեց: Մեսսի2013
|
|
|
|