Վիճակագրություն |
Առցանց են` 1 Հյուրեր` 1 Գրանցվածներ` 0 |
|
13:32 Չավին խոսել է «Գրանադայի» և հանդիպման միջադեպի մասին |
Իսպանիայի առաջնության 5-րդ տուրի «Բարսելոնա» - «Գրանադա» հանդիպման հերոս, Մաեստրո-կիսապաշտպան Չավի Հերնանդեսը խոսել է թիմի խաղի և Մադրիդի «Ռեալի» մասին:
«Անչափ դժվար հանդիպում անցկացրեցինք և վաստակեցինք 3 միավոր: Մրցակցի դարպասապահը շատ լավ էր գործում և չեզոքացնում էր բոլոր վտանգավոր պահերը:
Ընդհամենը մեկ հարվածի շնորհիվ «Բարսելոնան» կարողացավ հաղթանակ տոնել և վաստակել հերթական` անչափ կարևոր 3 միավորը:
Ինչ վերաբերվում է Մեսսիի և Վիլյայի միջև տեղի ունեցած վեճին, ապա ասեմ, որ վերջիններս մեծ հարգանք ունեն իրար նկատմամբ: Այդպիսի միջադեպերը չեն կարող լուրջ բնույթ կրել»,-եզրափակել է Չավին:
Աղբյուրը` ESPNstar.com
|
Կատեգորիա: Մամուլի ասուլիսներ և հարցազրույցներ |
Դիտումներ: 983 |
Ավելացրեց: Մեսսի2013
|
|
|
|