«Բարսայի» ղեկավարությունը քննարկում է «Կամպ Նոու»-ի ապագան
Ինչպես հաղորդում է Football Espana-ն, կատալոնական «Բարսելոնայի» ղեկավարության հավաքին քննարկվելու է թիմի մարզադաշտի ապագան: Հավաքին կդիտարկվի հնարավոր երկու տարբերակ` նոր մարզադաշտի կառուցում կամ` հնի վերանորոգում:
Հնարավոր երկրորդ տարբերակը ենթադրում է «Կամպ Նոու»-ում գրասենյակային տարածքի մեծացումը, առևտրի կենտրոնի բացումը և ավտոկայանատեղիների ավելացումը: Բացի այդ, մարզադաշտի նստատեղերը պետք է հասցվեն մինչև 105 հազար:
Այդուհանդերձ, «Բարսելոնայի» նախագահ Սանդրո Ռոսսելն արդեն զգուշացրել է, որ նման աշխատանքները կձգձգվեն երեք-չորս տարով` տնտեսական խնդիրների պատճառով: