Կատալոնական «Բարսելոնայի» իսպանացի նորեկ, եզրային պաշտպան Խորդի Ալբան, ով վնասվածքի պատճառով բաց էր թողել «Խետաֆեի» և Մոսկովյան «Սպարտակի» հետ հանդիպումները, վերականգնվել է վնասվածքից:
Հիշեցնենք, որ Ալբան վարակվել էր հարբուխով, որի պատճառով տեղափոխվել էր հիվանդանոց:
AS.com-ի հավաստմամբ` Խորդի Ալբան, ամենայն հավանականությամբ, կկարողանա մասնակցել Իսպանիայի առաջնության հաջորդ տուրի «Գրանադայի» հետ խաղին:
|