| Վիճակագրություն |
Առցանց են` 1 Հյուրեր` 1 Գրանցվածներ` 0 |
|
17:57 Ռոսսելը ցանկանում է երկարաձգել Մեսսիի պայմանագիրը |
Կատալոնական «Բարսելոնայի» նախագահ Սանդրո Ռոսսելը ցանկանում է այս տարի նոր պայմանագիր առաջարկել հարձակվող Լեոնել Մեսսիին:
«Մեսսիի ներկայիս պայմանագիրը նախատեսված է մինչև 2016 թվականը, սակայն մեր կողմից անպատասխանատվություն կլինի այդ համաձայնագրի պայմանների բարելավման մասին չմտածելը:
Բանակցություններ չկան, սակայն դա չի նշանակում, որ աշխատանքներ չեն տարվելու: Մոտակա ժամանակներում ակումբի ղեկավարությունը կքննարկի այս հարցը: Կարծում եմ, որ ժամանակն է սկսել Մեսսիի պայմանագրի երկարաձգման աշխատանքները», – եզրափակել է Ռոսսելը:
Աղբյուրը` AS.com
|
|
Կատեգորիա: Մամուլի ասուլիսներ և հարցազրույցներ |
Դիտումներ: 845 |
Ավելացրեց: Մեսսի2013
|
|
|
|