Կատալոնական «Բարսելոնայի» և իսպանիայի հավաքականի կենտրոնական պաշտպան Խերարդ Պիկեի ընկերուհին` աշխարհահռչակ երգչուհի Շակիրան հաստատել է, որ երեխա է ունենալու:
Երգչուհին այդ մասին գրել է «Սպարտակի» դեմ խաղից անմիջապես հետո` իր Twitter-յան միկրոբլոգում: Մինչ այդ ԶԼՄ-ները քննարկման թեմա էին դարձրել Պիկեի և Շակիրայի սերտ կապերի մասին:
«Ինչպես արդեն շատերիդ հայտնի է, Ժերարդը և ես շատ երջանիկ ենք , և սպասում ենք մեր առաջնեկի ծննդին»,-գրել է Շակիրան: