Կատալոնական «Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստ Զլատան Իբրահիմովիչը, ով տեղափոխվելով «Միլան»` վաճառվեց ֆրանսիական «ՊՍԺ»-ին, ֆրանսիական L'Equipe-ին տված հարցազրույցում խոսել է նաև «Բարսայում» անցկացրած տարվա մասին:
«Ես կարող էի մնալ «Բարսելոնայում»: Ես գիտեի, որ մնալով «Բարսայում», կարող էի հանդես գալ «Չեմպիոնների լիգայում», սակայն ինձ խանգարեց մի բան, որը կխանգարեր յուրաքանչյուրին: Ես ինձ հարմարավետ չէի զգում կատալոնական ակումբում և այդ պատճառով ես տեղափոխվեցի «Միլան»:
«Բարսելոնայում» հանդես եկած տարին իմ հիշողության մեջ իր տեղն ունի: «Բարսելոնան» ինձ համար հանդիսանում է առանձնահատուկ թիմ: Առաջին վեց ամիսներն ուղղակի ֆանտաստիկ էին: Հետո ինչ-որ բան փոխվեց: Ես ինքս ինձ տալիս եմ այն հարցը, թե ինչ պատահեց: Թե ինչ պատահեց, արդեն կարևոր չէ: Ես իմացա այն, ինչը կարող էր փոխել ֆուտբոլիստի մեջ ամեն ինչ:
Ես թիմին լրացում չէի տալիս, այդպիսի կարծիք ուներ Գվարդիոլան: Նրա համար ես ոչինչ էի: Աշխատել եմ Կապելլոյի և Մոուրինյոյի հետ: Կապելլոն Մոուրինյոյից տարբերվում էր նրանով, որ նա աշխատում էր ամուր դիսցիպլինայով:
Ունեմ սիրված մարզիկ: Ոչ, նա ֆուտբոլիստ չէ: Նա Մուհամեդ Ալին է: Սիրում էի, որ նա իր խոսքի տերն էր լինում: Ասում էր, որ կհաղթի մրցակցին: Միշտ էլ պայքարողն է հաղթում:
Այժմ «ՊՍԺ»-ն ոչ «Յուվենթուս է», ոչ «Ինտեր», ոչ «Միլան», ոչ էլ «Բարսելոնա»: Մեր թիմը ձևավորման փուլում է և ցանկանում է հաղթել տիտղոսներ: Տեսնենք, թե ինչ կլինի»,-եզրափակել է Իբրահիմովիչը:
|