Կատալոնական «Բարսելոնայի» բրազիլացի եզրային պաշտպան Դանի Ալվեշը կարողացել է աչքի ընկնել խոհանոցում: Բրազիլացին այսօր երեկոյան իր Twitter-յան միկրոբլոգում տեղադրել է մի նկար, որտեղ պարզ երևում է նրա անհամբերությունը ուտելիքի պատրաստման նկատմամբ:
Նկարում աչքի է ընկնում նաև Դանիի սառնարանի վրա փակցված գրվածքը, որից կարելի է եզրակացություն կայացնել, թե ինչպես է վերջինս սիրում Բրազիլիան:
Մի անգամ Դանիի խոհանոցում փոքրիկ միջադեպ էր տեղի ունեցել, որից հետո նա իր Twitter-յան միկրոբլոգում գրել էր, որ պետք է հեռու մնալ խոհանոցից: