12 տարի առաջ էր, երբ մանուկ Լեոն իր հայրիկի հետ լքեց հարազատ Ռոսարիո քաղաքը և առաջին անգամ ոտք դրեց կատալոնական «Բարսելոնա»: Այդ ժամանակ Մեսսին դեռ 13 տարեկան էր:
Մեսսիին տրված հարցերի պատասխանները զարմացրել էր բոլորին. որպես այլ սիրելի սպորտաձև փոքրիկ Մեսսին նշել էր ձեռքի գնդակը, սիրված գիրք` «Աստվածաշունչը», ապագա մասնագիտությունը` ֆիզկուլտուրայի ուսուցիչ: Փոքրիկ Մեսսին ի՞նչ է համբերատարությունը հարցին պատասխանել է. «Դա այն է, ինչը մարդ արարածը երբեք չպետք է կորցնի...»:
Այժմ ArmBarca-ն առաջարկում է դիտել «Mundo Messi» վավերագրական ֆիլմը: