Ինչպես հաղորդում է Uefa-ի պաշտոնական կայքը, Չեմպիոնների լիգայի առաջին տուրի «Բարսելոնա» - «Սպարտակ» Մոսկվա հանդիպումը կդատի սերբ մրցավար Միլորադ Մաժիչը:
Մաժիչին կօգնեն Միլովան Ռիստիչը և Իգոր Ռադոյչիչը, նաև լրացուցիչ օգնականներ Միլենկո Վուկադինովիչը և Դանիլո Գրուիչը: Բոլոր մրցավարները Սերբիայի ներկայացուցիչներ են:
Հիշեցնենք, որ հանդիպումը տեղի կունենա երևանի ժամանակով 22:45-ին:
|