Գլխավոր էջ » 2012»Սեպտեմբեր»16 » Վիլյա. «Ես երեխա կունենամ, ով լույս աշխարհ կգա փետրվարին» (Տեսանյութ)
16:26
Վիլյա. «Ես երեխա կունենամ, ով լույս աշխարհ կգա փետրվարին» (Տեսանյութ)
Կատալոնական «Բարսելոնայի» հարձակվող Դավիդ Վիլյան նշել է, որ շատ ուրախ է «Խետաֆեի» նկատմամբ ջաղջախիչ հաշվով տարած հաղթանակի համար:
«Ես ինձ օրեցօր ավելի լավ եմ զգում: Պետք է համբերատար լինել և շարունակել աշխատել: Ես երեխա կունենամ, ով լույս աշխարհ կգա փետրվարին, և հենց նրան եմ ես նվիրել «Խետաֆեին» խփած գոլը:
«Խետաֆեի» հետ արտագնա հանդիպումները միշտ բարդ են եղել մեզ համար: Նախորդ տարի մենք այստեղ միավորներ ենք կորցրել: Շատ ուրախ եմ, որ այս անգամ հաղթեցինք», – ասել է Վիլյան: