«Բարսան» և «Մանչեսթեր Յունայթեդը» պայքարում են Վադիլոյի համար
Ինչպես հաղորդում է Football-Espana-ն, կատալոնական «Բարսելոնան» և անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» պայքարում են իսպանական «Բետիսի» 18-ամյա կիսապաշտպան Ալվարո Վադիլոյի համար:
Կայքի համաձայն` «Բարսայի» սկաուտները վաղուց են հետևում Իսպանիայի երիտասարդական հավաքականի կիսապաշպանի խաղին: Վերջինիս տրանսֆերը գնահատվում է 3 մլն եվրո, բայց այն կարող է միանգամից
հասնել 20 մլն-ի, եթե Վադիլոն ևս մի հանդիպում անցկացնի Իսպանիայի
առաջնությունում:
Ընդհանուր առմամբ, նա 4 հանդիպում է անցկացրել «Բետիսի» կազմում: