| Վիճակագրություն |
Առցանց են` 1 Հյուրեր` 1 Գրանցվածներ` 0 |
|
18:14 Զամբրանո. «Մեսսին և Հիգուաինն իրենց փոքրիկ աղջիկների պես էին պահում» |
Պերուի հավաքականի պաշտպան Կարլոս Զամբրանոն, ով Արգենտինայի հավաքականի հետ Աշխարհի առաջնության որակավորման շրջանակներում կայացած հանդիպման գոլի հեղինակ էր դարձել (1։1), քննադատության է արաժանացրել հյուրերի հարձակվողներ Լեոնել Մեսսիին և Գոնսալո Իգուաինին։
Զամբրանոյի խոսքերով, Արգենտինայի ազգային հավաքականի ֆուտբոլիստներն իրենց փոքրիկ աղջիկների պես էին պահում:
«Մեսսին և Հիգուաինն այդ խաղում շատ ուրիշ էին։ Նրանք խաղի ընթացքում անընդհատ բողոքում էին։
Բացի դրանից, Հիգուաինը միշտ ինձ սադրում էր, սակայն ես մնացի բարձրության վրա և չխաղացի նրա առաջարկած խաղը: Նրանք չգիտեին, թե ինչպես կանգնեցնեին մեր հավաքականի տղաներին: Ֆուտբոլը տղամարդկանց համար է», – ասել է Զամբրանոն:
Աղբյուրը` AS.com
|
|
Կատեգորիա: Մամուլի ասուլիսներ և հարցազրույցներ |
Դիտումներ: 999 |
Ավելացրեց: Մեսսի2013
|
|
|
|