| Վիճակագրություն |
Առցանց են` 1 Հյուրեր` 1 Գրանցվածներ` 0 |
|
18:06 Ռոսսել. ««Բարսան» մնում է Իսպանիայի առաջնությունում» |
Ինչպես հաղորդում է Sport.es-ը, Կատալոնական «Բարսելոնայի» նախագահ Սանդրո Ռոսսելը մեկնաբանել է այն տեղեկությունը, թե իբր «Բարսան» կարող է լքել Իսպանիայի առաջնությունը, եթե Կատալոնիան դուրս գա Իսպանիայի թագավորության կազմից և դառնա անկախ պետություն:
«Եթե Կատալոնիան անկախանա և դառնա անկախ, ֆուտբոլի համար ոչինչ չի փոխվի։ «Բարսելոնան» կշարունակի հանդես գալ Իսպանիայի առաջնությունում այնպես, ինչպես դա անում է «Մոնակոն»՝ խաղալով Ֆրանսիայի առաջնությունում, թեպետ և համարվում է առանձին պետություն։ Ես դրանում համոզված եմ»,- ասել է Ռոսելը։
Սեպտեմբերի 11-ին, երբ Կատալոնիայում նշվում է այդ շրջանի ազգային օրը,
անկախության կոչով փողոց էր դուրս եկել ավելի քան մեկ միլիոն մարդ։
Աղբյուրը` Sport.es
|
|
Կատեգորիա: Մամուլի ասուլիսներ և հարցազրույցներ |
Դիտումներ: 769 |
Ավելացրեց: Մեսսի2013
|
|
|
|