Ինչպես գիտենք կատալոնական «Բարսելոնայի» հարձակվող Լեո Մեսսին ունի միլիոնավոր երկրպագուներ աշխարհի տարբեր ծայրերից:
Այժմ ծանոթանանք մի կնոջ հետ, ով լինելով 80 տարեկան՝ բաց չի թողնում «Բարսելոնայի» ոչ մի հանդիպում:
Թերեզա Մարիենի սիրելի ֆուտբոլիստը Լեո Մեսսին է: Տիկինը Մեսսիի և «Բարսելոնայի» մասին մոռանում է միայն այն ժամանակ, երբ իրեն այցելում են իր երեխաները:
Թերեզան սկսեց Մեսսիին սիրել 2004թ.-ից, երբ Մեսսին առաջին անգամ հանդես եկավ «Բարսայի» առաջին թիմում: 80-ամյա կինը «Բարսելոնայի» ամեն հաղթանակից հետո, իր սիրելի թիմի հաղթանակը տոնում է մեկ գավաթ շամպայնով:
|