Կատալոնական «Բարսելոնայի» ֆուտբոլիստներն իրենց ազգային հավաքականներում անցկացրել են մոտ 1,777 րոպե: Ձեզ ենք ներկայացնում ազգային հավաքականներում հանդես եկած ֆուտբոլիստների ցուցանիշները:
Դարպասապահ (71 րոպե)
Վիկտոր Վալդես - Կատալոնական «Բարսելոնայի» դարպասապահ Վիկտոր Վալդեսը Իսպանիայի ազգային հավաքականի մարզաշապիկը կրել է Սաուդիան Արաբիայի դեմ ընկերական հանդիպման ժամանակ: Վալդեսը չի մասնակցել Աշխարհի 2014 թվականի առաջնության որակավորման փուլի Վրաստանի դեմ հանդիպմանը:
Պաշտպաններ (675 րոպե)
Դանի Ալվեշ - Բրազիլացի եզրային պաշտպանն իր ազգային հավաքականում հանդես է եկել 151 րոպե: Դանին հանդես է եկել Հարավային Աֆրիկայի և Չինաստանի դեմ հանդիպումներում և փոխարինվել է երկրորդ խաղակեսում:
Մոնտոյա - Կատալոնական «Բարսելոնայի» պաշտոնական կայքը հրապարակել է նաև Իսպանիայի մինչև 21 տարեկանների ազգային հավաքականի ֆուտբոլիստների ելույթները: Մոնտոյան, ով հանդես է եկել «Բարսա» Բ-ում, հասցրել է խաղալ մոտ 152 րոպե` Շվեյցարիայի և Խորվաթիայի մինչև 21 տարեկանների ազգային հավաքականների դեմ:
Խերարդ Պիկե - Կատալոնիայի բարձրահասակ կենտրոնական պաշտպանը ազգային հավաքականում հանդես է եկել մոտ 135 րոպե: Սաուդիան Արաբիայի դեմ ընկերական հանդիպումի առաջին խաղակեսում հանդես գալուց հետո, Պիկեն խաղացել է նաև Վրաստանի դեմ հանդիպման ընթացքում:
Խորդի Ալբա - «Բարսայի» նորեկը ազգային հավաքականում հանդես եկավ 90 րոպե` Վրաստանի դեմ խաղում:
Ադրիանո - Բրազիլիայի հավաքականի պաշտպանն իր ազգային հավաքականում հանդես եկավ ընդհամենը 29 րոպե` Չինաստանի դեմ խաղում:
Բարտրա - «Բարսելոնայի» երիտասարդ պաշտպանն իր ազգային հավաքականում հանդես եկավ 118 րոպե: Տաղանդավոր ֆուտբոլիստը հանդես եկավ և' Շվեյցարիայի, և' Խորվաթիայի դեմ հանդիպումներում:
Կիսապաշտպաններ (607 րոպե)
Մասկերանո - Արգենտինայի ազգային հավաքականի ֆուտբոլիստը 90 րոպե հանդես եկավ Պերույի հավաքականի դեմ:
Բուսկեթս - Դել Բոսկեի տրամադրության տակ գտնվող Բուսկեթսն իր ազգային հավաքականում հանդես եկավ երկու խաղերում էլ, փոխարինվելով երկրորդ խաղակեսներում: Ընդհանուր առմամբ Սերխիոն հանդես է եկել մոտ 116 րոպե:
Ինիեստա - Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստը Իսպանիայի հավաքականի կազմում հանդես է եկել մոտ 120 րոպե:
Չավի - «Բարսայի» մաեստրո-կիսապաշտպանն Իսպանիայի հավաքականի կազմում հանդես է եկել մոտ 135 րոպե: Ինչպես Ինիեստան, այդպես էլ Չավին հանդես եկավ երկու հանդիպումներում էլ:
Սեսկ - Ընդհամենը 11 րոպե խաղադաշտում անցկացնելով, Սեսկը Վրաստանի դեմ խաղում կարողացավ դառնալ գոլային փոխանցման հեղինակ: Սեսկի հաշվին գրանցվել է մոտ 56 րոպե:
Սոնգ - Կամերունի հավաքականի ֆուտբոլիստը հանդես եկավ մոտ 90 րոպե: Ցավոք, Կամերունի հավաքականը չկարողացավ խուսափել պարտությունից: Հարձակվողներ (424 րոպե)
Սանչես - Ինչպես Սոնգը, այդպես էլ Սանչեսն իր ազգային հավաքականի կազմում հանդես եկավ ընդհամենը մեկ հանդիպման:
Պեդրո - «Բարսայի» երիտասարդ հարձակվողն Իսպանիայի ազգային հավաքականի կազմում առաջին հանդիպման ընթացքում դարձավ դուբլի հեղինակ: Հաջողության հասած հարձակվողը, չնայած հոգնածությանը, հանդես եկավ նաև Վրաստանի դեմ հանդիպմանը, սակայն երկրորդ խաղակեսում: Ընդհանուր` 124 րոպե:
Վիլյա - Վնասվածքից ապաքինված հարձակվողն իր ազգային հավաքականում հանդես եկավ ընդհամենը 38 րոպե: Չնայած քիչ տրամադրած ժամանակին, Վիլյան կարողացավ խփել սպասված գնդակը Սաուդյան Արաբիայի դեմ խաղում:
Մեսսի - Արգենտինացի հրաշամանուկը հանդես եկավ 180 րոպե: Դժվար թե Արգենտինայի հավաքականի գլխավոր մարզիչը ցանկանար հրաժարվել «Բարսայի» կենդանի լեգենդի ծառայություններից: Պարագվայի դեմ խաղում հերոսացած Մեսսին իր ներդրումն ունեցավ նաև Պերույի դեմ խաղում: