Կատալոնական «Բարսելոնայի» հարձակվող Դավիդ Վիլյան գլխավոր մարզիչ Տիտո Վիլանովային հասկացնել է տվել, որ չի համբերում, թե երբ դուրս կգա խաղադաշտ: Հարձակվողը, ով վնասվածք էր ստացել 8 ամիս առաջ, դեռ չի կարողանում ժամանակ գտնել խաղադաշտում հանդես գալու համար:
«Ցանկանում եմ վերադառնալ կազմ, բայց դա մարզչի որոշումից է կախված: Նպատակ չունեմ խաղալ մոտակա 15-20 օրերի ընթացքում:
Պետք է համբերատար լինեմ, քանի որ շտապելն այժմ ոչ ոքին օգուտ չի բերի: Կորցրածը հետ չեմ բերի, եթե սկսեմ ավելի շատ վազել: Այժմ ամեն ինչ կարգին է, բայց ցանկանում եմ խաղալ:
Այլ ակումբում արդեն վաղուց դուրս եկած կլինեի հիմնական կազմում: Հուսով եմ՝ կկարողանամ ամբողջական հանդիպում անցկացնել», – ասել է Վիլյան: