| Վիճակագրություն |
Առցանց են` 1 Հյուրեր` 1 Գրանցվածներ` 0 |
|
18:51 Չավին և Կասիլյասը ցանկանում են ընկերական հանդիպում անցկացնել Բրազիլիայի հետ |
Ինչպես հաղորդում է AS-ը, Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստներ Իկեր Կասիլյասը և Չավի Հերնանդեսը խնդրել են Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Անխել Մարիա Վիլյարին ընկերական հանդիպում կազմակերպել Բրազիլիայի հավաքականի հետ:
Վերջերս Չավին նշել էր, որ Բրազիլիայի դեմ հանդիպումը խթան կհանդիսանա բոլոր ֆուտբոլիստների համար:
Այս հավաքականները վերջին տարիներին չեն հանդիպել, որը կապված է եղել ֆինանսական խնդիրների հետ: Սակայն մոտակա ժամանակներում այս հարցը կլուծվի:
Iberdrola ընկերությունը, որը Եվրոպայի և Աշխարհի առաջնությունների հովանավորն է, պատրաստ է իրագործել երկու լեգենդար ֆուտբոլիստների ցանկությունը: Եվրոպայի չեմպիոնների հետ դեմ չեն հանդիպել նաև բրազիլացիները, ինչ մասին իրենց թիմակիցներին հայտնել են «Ռեալի» և «Բարսելոնայի» ֆուտբոլիստներ Մարսելոն և Դանի Ալվեշը:
Աղբյուրը` AS.com
|
|
Կատեգորիա: Նորություններ |
Դիտումներ: 624 |
Ավելացրեց: Մեսսի2013
|
|
|
|