Պիկեն կարծիք է հղել «Բարսայի» նոր մարզաշապիկի վերաբերյալ
Կատալոնական «Բարսելոնայի» կենտրոնական պաշտպան Խերարդ Պիկեն մեկնաբանել է թիմի նոր` 2013/14 մրցաշրջանի երկրորդ մարզաշապիկի վերաբերյալ ակումբի ղեկավարության որոշումը:
«Ես ցանկանում եմ, որ թիմի հիմնական մարզաշապիկը լինի ավանդական գույներով` կարմիր և կապույտ:
Իսկ ահա պահեստային թող լինի կատալոնական դրոշի գույներով: Ես իսկապես դա
ուզում եմ», – հայտարարել է ֆուտբոլիստը:
Հիշեցնենք, որ «կապտանռնագույնները» մտադիր են Կատալոնիայի դրոշի գույներով մարզաշապիկ պատվիրել: