Կատալոնական «Բարսելոնայի» արգենտինացի կիսապաշտպան Խավիեր Մասկերանոն խոստովանել է, որ իրեն դուր է եկել պաշտպանության կենտրոնում հանդես գալը:
«Ես ցանկանում եմ «Բարսելոնայում» խաղալ որպես կենտրոնական պաշտպան: Ես այդ դիրքում ինձ շատ հարմարավետ եմ զգում:
Եթե հաշվի առնենք, թե ինչ կարգի ֆուտբոլիստներ են խաղում տվյալ դիրքում, ապա ինձ համար ավելի լավ է, որ ես հանդես գամ որպես կենտրոնական պաշտպան:
Ես ցանկանում եմ նշել նաև այն, որ Կառլես Պույոլը և Խերարդ Պիկեն համարվում են աշխարհի լավագույն պաշտպանները»,-ասել է արգենտինացի կիսապաշտպանը:
|